Բաժիններ՝

«Թալիբան»-ի հիմնադիր մոլլա Օմարի որդին զոհվել է Պակիստանում. IRNA

Մոլլա Յաղուբը՝ «Թալիբան» ահաբեկչական շարժման հիմնադիր եւ հոգեւոր առաջնորդ մոլլա Օմարի որդին, սպանվել է Պակիստանում: Այդ մասին հայտնել է IRNA իրանական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Նշվում է, որ Յաղուբը զոհվել է Պակիստանի Փեշավար քաղաքում: Ըստ աղբյուրների տեղեկատվության՝ նա սկզբում վիրավորվել է, իսկ հետո սպանվել անհայտ զինյալների կողմից:

Այլ աղբյուրների տվյալներով՝ մոլլա Յաղուբը նա առեւանգվել է, իսկ այնուհետեւ սպանվել: «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031