Վաշինգտոնում անվճար ճաշարան է բացվել աշխատավարձ չստացող պետծառայողների համար
World Central Kitchen հումանիտար կազմակերպությունը Վաշինգտոնի կենտրոնում բացել է ճաշարան, որտեղ անվճար ճաշեր են տալիս այն պետական ծառայողներին, որոնք ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով գտնվում են չվճարվող արձակուրդում կամ աշխատում են՝ աշխատավարձ չստանալով: Հունվարի 21-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կամավոր եւ ներքին գործերի նախարարության (ԱՄՆ-ում ուժային գերատեսչություն չէ, հիմնականում տնօրինում է բնական պաշարների օգտագործման հարցերը) աշխատակից Քրիս Ուորթը:
«Մենք ամեն օր անվճար ճաշեր ենք տրամադրում միայն ԱՄՆ-ի պետծառայողներին ու նրանց ընտանիքներին»,- նշել է նա՝ հավելելով, որ ճաշարանն իր աշխատանքն սկսել է հունվարի 16-ին: ՆԳՆ-ի՝ աշխատավարձ չստացող աշխատակիցը պատմել է, որ հաստատությունում կամավորներ են աշխատում, որպես կանոն, ճիշտ այնպիսի պետական ծառայողներ, ինչպես եւ ինքը, որոնց կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով, որը երկրում շարունակվում է արդեն 31 օր, ուղարկել են չվճարվող արձակուրդ: