Բաժիններ՝

«Ճգնաժամի կարգավորումն այն չէ, որ հրաժարվենք նրանից ինչ մենք արել ենք վերջին 18 ամսվա ընթացքում». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ, չնայած երկրի բնակչության դժգոհությանն ու բողոքներին, շարունակելու է ավելի վաղ սկսած իր բարեփոխումները։

«Ճգնաժամի կարգավորումն այն չէ, որ հրաժարվենք նրանից ինչ մենք արել ենք վերջին 18 ամսվա ընթացքում»,- ասել է Մակրոնը Վերսալում կայացած ընթրիքի ընթացքում, որը նրա կողմից կազմակերպվել էր Microsoft, Snapchat, JPMorgan Chase & Co ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչների համար:

Ընդսմին Մակրոնը զուգահեռ է անցկացրել ավելի քանի 200 տարի առաջ գլխատված Լյուդովիկոս 16-րդ թագավորի հետ: «Նա իր կայնքն այդ կերպ ավարտեց հենց այն պատճառով, որ հրաժարվեց բարեփոխումների անցկացումից»,- նշել է նախագահը:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, թե, իր կարծիքով, «դեղին բաճկոնավորների» ելույթները դարձան միջին դասի անհանգստության դրսեւորումն էին գլոբալացման կապակցությամբ, որը Brexit-ի բերեց Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ պոպուլիստական կուսակցությունների հեղինակության աճի Գերմանիայում եւ Իտալիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031