Փոխվարչապետերն ու նախարարները կվերանշանակվեն. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում։ Նա այդ մասին ասաց գործադիր մարմնի նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այսինքն` կառավարության անդամները՝ փոխվարչապետներ և նախարարներ, կվերանշանակվեն։ Այլ մակարդակներում որոշ փոփոխություններ տեղի կունենան»,– հավելեց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ հրավիրում է աշխարհի 200 լավագույն բուհերի շրջանավարտներին, որ ներառվեն կառավարության կադրային բանկում։ Նրա խոսքով` ՀՀ–ում պետական ապարատում աշխատելը գնալով ավելի գրավիչ է դառնալու։

