Գևորգ Կոստանյանը վայր կդնի մանդատը. նա գնում է Եվրոպա աշխատելու. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրավեր է ստացել նոր ձեւավորվող Եվրամիության դատախազությունից՝ այնտեղ պաշտոնավարելու։ Առաջիկայում նա վայր կդնի ԱԺ մանդատը եւ կմեկնի Եվրոպա՝ նորաստեղծ մարմնում աշխատելու։
Հիշեցնենք՝ Կոստանյանը ՀՀԿ անդամ չէ, սակայն պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով։ Մեր տեղեկություններով՝ նրան կփոխարինի ԿԳ նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը․ ՀՀԿ համամասնական ցուցակում նա է հաջորդը»: