ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներն Իրանի հետ զինված հակամարտության ժամանակ շատ ակտիվորեն օգնել են ամերիկյան զորքերին լոգիստիկային վերաբերող հարցերում: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։

«Եթե ընդհանուր առմամբ նայենք իրադրությանը, ապա դաշնակիցներն օգնել են», – ասել է նա։

Դաշինքի ղեկավարը շեշտել է, որ Եվրոպայի ռազմաբազաներից 4000-5000 ամերիկյան ինքնաթիռներ են մեկնել պատերազմի ընթացքում, ինչը վկայում է դաշնակիցների աջակցության մասին։

Միաժամանակ Ռյուտեն նշել է, որ համաձայն է Թրամփի հետ այն հարցում, որ «կա հիասթափության պատճառ»։ Նա, սակայն, ընդգծել է, որ դրանք եղել են «առանձին միջադեպեր», երբ մի քանի երկիր հրաժարվել է ԱՄՆ-ին տրամադրել ռազմական օդանավակայաններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930