Չի ըլնի, չի ըլնի. Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը կկասեցնեմ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանից ասում են՝ խաղաղության օրակարգում պետք է ներառվի կամ օրակարգային հարց պիտի լինի  նաև «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը, արդյո՞ք սա չի նշանակում, որ խաղաղության գործընթացը վտանգի տակ է, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը դարձյալ Բաքվի այս գործողությունները դիտարկել է հայելային տրամաբանության մեջ:

«Հիմա, օրինակ, քննարկվում է, որ ԱՄՆ Սենատում ձեր ասած թեմայով միջոցառում է լինելու, բայց լռության է մատնվում, որ 10 օր կամ մի քիչ ավելի առաջ հայկական կազմակերպություններն օրակարգ են մտցրել հարց, որը վերաբերում է ղարաբաղյան շարժման շարունակությանը: Քանի ԱԺ դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի էդ խոսույթը ՀՀ-ում շարունակվում է, էդ հայելային ձևով շարունակվելու է: Այսինքն, դա ընդամենը մեկը մյուսին  պայմանավորող գործոն է: Ես ասում եմ, որ այդ ամեն ինչը չունի գործնական կիրառական նշանակություն, և չի ունենալու, քանի դեռ մենք իշխանություն ենք, և էդ հարցում հստակ դիրքորոշում ենք արտահայտում:

«Հայաստան» դաշինքի առաջնորդն ասում է, որ ՀՀ-ն չպետք է բավարարվի 29.743 քկմ-ով, բա ի՞նչ պետք է անի, բոլորը լսում են, չէ՞, թե Հայաստանում ինչ են խոսում, ինչ է կատարվում: Ես շատ ուղիղ ասում եմ՝ ԱՄՆ դաշնակցական լոբբինգն ինչքան էդ ուղղությամբ ջանքեր գործադրեց, ինչքան քայլեր արեց, ստանալու են…, այսինքն, ցանկացած քայլ, որը հակասում է ՀՀ ժողովրդի կատարած ընտրությանը, իսկ ժողովուրդն ասել է՝ Ղարաբաղի շարժումը չի շարունակվելու: Հիմա ցանկացած փորձ՝ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու, բերելու է հայելային արձագանքների: Եվ էդ պրոցեսը, այո, կարող է խնդիրներ առաջացնել:

Սա է պատճառը, որ ես շարունակում եմ պնդել՝ ամեն հնարավոր քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղի շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն, որովհետև ՀՀ ժողովուրդն էս տեսլականի օգտին քվեարկել է: Սա շատ կարևոր հանգամանք է: Եվ դա մենք գնահատելու ենք ՀՀ ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ, և մեր լիազորությունների և օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք դա կասեցնելու: Խոսվում էր, որ Նախիջևանում ինչ-որ միջոցառում է տեղի ունեցել, բայց մենք չէինք ասում, թե  Հայաստանում դրան  նախորդած շրջանում ինչ մասշտաբային միջոցառում է տեղի ունեցել, ինչ շեշտադրումներ են արվել և այլն:

Կարդացեք նաև

Ես ուզում եմ, որ մենք խնդրի կոնտեքստը հասկանանք, պատճառահետևանքային կապերը, ընդ որում, անիմաստ բան է՝ ով է առաջինը սկսեց, ով՝ երկրորդը: Էդ նույնն է, որ գնանք և փորձենք հասկանալ, թե Ղարաբաղի շարժումը ո՞նց սկսեց, ո՞վ էր ճիշտ, ո՞վ՝ սխալ»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանն իր ճշմարտությունն ունի, Հայաստանը՝ իր, բայց պետք է այս ամենը դադարեցվի:

«Իմ առաջարկած ռազմավարական գործարքը հենց դրա մասին է, Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողեն: Եվ հանգիստ թողելու ձևը Ղարաբաղի շարժումը չշարունակելն է Հայաստանում, և Ադրբեջանում էլ էս տրամաբանության հետ առնչվող գործողություն չանելը»,- շարունակել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930