Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար եւ «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը պահպանում է առաջատարի դիրքը առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուների առաջին հեռուստաբանավեճից հետո:
Նորվեգիան ապաստան է տվել Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո իրենց դիմած չորս սպայի և ռազմական կցորդի:
Մարտի 22-ին Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործնականում բոլոր ֆոնդային ինդեքսներն իջնում են ներդրողների այն կասկածների ֆոնին, թե ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին կհաջողվի արագ եւ ամբողջապես իրականացնել խոստացված բարենորոգումները, որոնք նպատակամղված են աշխարհի խոշորագույն տնտեսության աճի աջակցմանը։
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատախազության շենքից հեռացել է հարցաքննության սկսվելուց գրեթե 22 ժամ անց, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը դիմել է շոտլանդական խորհրդարանին՝ հորդորելով պաշտպանել Միացյալ Թագավորության կազմից այդ տարածաշրջանի դուրս գալու շուրջ եւս մեկ հանրաքվե անցացնելու նախաձեռնությունը:
«Մեր ամբողջ ծրագիրն ուղղված է նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրի բարվոք, ունենա աշխատանք և նորմալ կենցաղային պայմաններ: Մենք գիտենք՝ դա ինչպես անել»,- Ազատան և Արևիկ համայնքների բնակչության հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահը: Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը, պատասխանել բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի՝ սոցիալական ոլորտից մինչև համայնքային ենթակառուցվածքների բարելավում և զարգացում:
Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջատար երկու կուսակցությունների ղեկավարները հորդորել են Թուրքիային դադարեցնել միջամտությունն ընտրական գործընթացին:
Խտրականությունը եւ օտարատեցության տրամադրություններն ուժեղանում են աշխարհում, եւ շատ երկրներում առաջին դերեր են ստանձնում այն քաղաքական գործիչները, որոնք արմատական հայացքներ են դավանում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Ջեֆ Սեշոնսի հետ:
Գերմանիան վերջին հինգ ամսվա ընթացքում 11 անգամ մերժել է Թուրքիա զենք արտահանելու թուրքական կողմի պահանջը:
Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից տասը խոշոր միջազգային օդանավակայաններից ԱՄՆ մեկնող ուղեւորների նկատմամբ ինքնաթիռների սալոն Էլեկտրոնային սարքեր տանելու արգելքի սահմանման պատճառ է դարձել այն աճող սպառնալիքը, որը բխում է «Արաբական թերակղզում «Ալ Քաիդա» (ԱԹԱՔ) ահաբեկչական կազմակերպությունից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, որը մայիսի 25-ին տեղի կունենա Բրյուսելում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմկերպության դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի մասնակից երկրների նախարարական հանդիպումը, ինչպես սպասվում է, այսօր կբացվի Վաշինգտոնում 68 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Վլադիմիր Գուտենևը հայտարարել է, որ Թուրքիան և Հնդկաստանը սպասում են ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարմանը:
Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Քալի վերջին հայտարարության հետ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր քարոզչական այցով կլինի Արարատի մարզում: ՀՀԿ-ն ու կառավարական թիմը «հատուկ» են պատրաստվում այդ այցին, որպեսզի «կոնկուրենտ ֆիրմային» ցույց տան իրենց հզորությունը: Ոչ ստանդարտ քարոզարշավ վարող Կարեն Կարապետյանն առավել ինքնատիպ է գտնվելու:
«Այս համատեքստում պատահական չէ, որ 1998 թվականից հետո առաջին անգամ Տեր-Պետրոսյանը հյուրընկալվեց Հանրային հեռուստաընկերություն եւ հատուկ գովազդի շրջանակներում եթերից ներկայացրեց իրենց դաշինքի ծրագրի ամենաառանցքային թեզը` խաղաղության բանաձեւը, որն անընդունելի է գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար»:
«Ուզում եմ իրեն խորհուրդ տամ՝ թող գնա մխիթարվի իր նախնիներով, որոնք որ կանգնեցված են իրենց տանը, իրենց բակում, եւ հասկանա, թե ինքը որտեղից է եկել, ու էլ չփորձի այս հարցը տեղափոխել իմ եւ իր հարթություն»։
Մեր տեղեկություններով Վիկտոր Դալլաքյանի հիմնած Politinfo.org կայքը ֆինանսական խնդիրներ ունի եւ առաջիկայում կարող է դադարեցնել գործունեությունը: Ֆինանսների սղության պատճառով որոշ աշխատողներ արդեն ազատվել են աշխատանքից:
Հանրապետականները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, սկսել են քաղաքացիներին կաշառել: Իսկ ԿԸՀ-ն աչք է փակում կատարվածի վրա:
«Ժամանակ» թերթի իշխանամերձ աղբյուրները հայտնում են, թե իշխանությանը հայտնի է դարձել, որ մինչև ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում։
Ազգային անվտանգության ծառայությունը ներքին օգտագործման համար հարցում է իրականցրել և պարզել, որ եթե ընտրություններն այսօր տեղի ունենան՝ ԱԺ կարող են անցնել ընդամենը երկու ուժ՝ ՀՀԿ-ն 48 տոկոսով և «Ծառուկյան» դաշինքը 46 տոկոսով։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել է մեկ միլիարդ դոլարով՝ մինչեւ 3,5 միլիարդ դոլար:
«Թյուր տպավորություն կար, թե ԼՂՀ հարցով շահագրգռված է Հայաստանը և ամերիկյան կողմը, իսկ Մոսկվան առանձնապես հետաքրքրված չէ իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներով, ինչպես Ադրբեջանը։ Սակայն այս հայտարարությունը շատ կասկածներ այս առնչությամբ չեզոքացրեց»:
Associated Press գործակալությունը պարզել է, թե որ երկրների չվեթներին կվերաբերի ինքնաթիռների ուղեւորների ձեռնածանրոցում էլեկտրոնային սարքերի՝ նոութբուքերի, պլանշետների եւ այլ սարքերի փոխադրման ԱՄՆ-ի իշխանությունների արգելքը։
Իրանցիները կարևոր հանգամանք են համարում Հայաստանի անվտանգ լինելը: Դե մատուցված ծառայություններն էլ իրանցիների քիմքին և գրպանին հարիր են: Որոշ թերություններ ևս կան: Մասնավորապես, ցամաքային ուղին նախընտրած իրանցիները, Վարդան Ոսկանյանի խոսքով, միշտ բարձրաձայնում են ճանապարհների հարցը, հատկապես Մեղրիից եկող հատվածը:
«Վերջին 10 տարվա ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել Արցախի նկատմամբ, ավելացել է ավելի քան 4 անգամ` հասնելով տարեկան 16 հազարի»,- նշում է բլոգը` ընդգծելով, որ տարածաշրջանի վերականգնման ծրագրի նպատակով արտերկրում բնակվող հարուստ հայրենակիցների միջոցներով կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ, վերակառուցվել ու կանգնեցվել են դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի թաղամասեր, վերանորոգվել են ճարտարապետական կոթողներ:
ԱՊՀ երկրների քաղաքացիներին ռուսական քաղաքացիության տրամադրման ցուցանիշի աճը Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը բացատրել է Ռուսաստանի Դաշնություն արտասահմանում բնակվող հայրենակիցների կամավոր վերաբնակեցման ծրագրի ընդլայնմամբ:
«ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» ավելի շատ շեշտը դրել են քաղաքական մեծամասնության կողմից ներկայացվող օրինագծերի, մոտեցումների, քաղաքական որոշումներին դիմադրելու, քան սեփական նախաձեռնություններով հանդես գալու վրա։ Պատահական չէ, որ այս երկու ուժերի հիմնական նախաձեռնություններն ավելի շատ քաղաքական բովանդակություն են ունեցել, քան օրենսդրական, տարբեր ժամանակաշրջաններում քաղաքական սուր, հանրային-քաղաքական մեծ հնչեղություն ունեցող իրողությունների հետ կապված՝ Ազգային ժողովի դիրքորոշումն ընդգծելու, դիրքորոշմամբ հանդես գալուն մղելու քայլեր են եղել»,- ասաց նա։
Նա կարծիք հայտնեց, որ այս անգամ ընտրությունների արդյունքները վիճարկելու է ոչ թե երկրորդ տեղի հավակնորդ «Ծառուկյան» դաշինքը, այլ ավելի քիչ ձայներ ունեցող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: