«Թող իրեն խելոք պահի, որ իր երկար ականջից մի մազ չպակասի». Արագած Ախոյանը՝ Լյովա Խաչատրյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրատվամիջոցները հաղորդեցին, որ դանակահարվել է «Ծառուկյան» դաշինքի մարզային շտաբի ղեկավարը: Դանակահարության դեպքը գրանցվել է Արագածոտնի մարզում՝ Քուչակ գյուղում։ Նախնական վարկածով, միջադեպը ՀՀԿ-ԲՀԿ թիմակիցների միջեւ է եղել, տուժողներն են «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ Արամ Ասատրյանը եւ նրա մերձավորը՝ Մանուկ Հովսեփյանը։
Սակայն նույն ընտրատարածքից ՀՀԿ տարածքային թեկնածու Արագած Ախոյանը հարցազրույց էր տվել եւ պարզաբանել, որ միջադեպը եղել է ԲՀԿ-ականների միջեւ, ինչին ի պատասխան՝ Արագածոտնում ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Լյովա Խաչատրյանը լրատվամիջոցներով ասել էր․ «Արագած Ախոյանին խորհուրդ տվեք` պղտոր ջրում ձուկ չորսա, կարող է ուրիշ բան ընկնի ձեռքը: Դա հերյուրանք է»։
«Ես պիտի վերահաստատեմ իմ խոսքերը եւ ավելին ասեմ, որ այդ դեպքի մասնակիցներից մեկը հենց Լյովա Խաչատրյանի շտաբի միջից է ռազբորկա արել, երբ կողմերը հեռախոսով իրար չեն հասկացել, իջել են Հարթավանի կողմերը, ու տեղի է ունեցել այդ անշնորհքությունը, այլանդակությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Արագած Ախոյանը։
Անդրադառնալով Լյովա Խաչատրյանի՝ իրեն ուղղված «խորհրդին» էլ, ասաց. «Ուզում եմ իրեն խորհուրդ տամ՝ թող գնա մխիթարվի իր նախնիներով, որոնք որ կանգնեցված են իրենց տանը, իրենց բակում, եւ հասկանա, թե ինքը որտեղից է եկել, ու էլ չփորձի այս հարցը տեղափոխել իմ եւ իր հարթություն։ Ես Լյովա Խաչատրյանին խորհուրդ եմ տալիս, որ իր երկար ականջից մի մազ չպակասի, թող իրեն խելոք պահի ու նման արտահայտություններ չանի մամուլով»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: