Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. «խաղաղասեր» ադրբեջանցիներն ամեն ինչ անում են Վիգենին մահվան դուռը հասցնելու համար. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է թեև վերջինս ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում:

Վերջինս այլևս չի կարողանում քայլել, իսկ բժիշկների կողմից նշանակված դեղորայքը նրան չի հատկացվում:

Վերջինս երկար դադարից հետո ընտանիքի հետ հեռախոսազրույց է ունեցել, ինչից պարզ է դառնում, որ «խաղաղասեր» ադրբեջանցիներն ամեն ինչ անում են Վիգենին մահվան դուռը հասցնելու համար:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության փորձերը գովաբանող միջազգային կառույցներն ու երկրները շարունակում են անտեսել Բաքվի բանտերում գտնվող գերիների խնդիրը` առաջին պլան մղելով միայն սեփական աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը»:

Տեսանյութեր

Լրահոս