Բաժիններ՝

Սև ծովում չի հաջողվում մարել լցանավերի վրա մոլեգնող հրդեհը

Սեւ ծովում արդեն մոտավորապես օրուկես է՝ չի հաջողվում մարել լցանավերի վրա մոլեգնող հրդեհը, քանի որ շարունակվում է արտահոսքը հեղուկացված գազի տարողություններից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ծովային փրկարարական ծառայության սեւծովյան մասնաճյուղում:

Թուրքական ընկերությանը պատկանող եւ հեղուկացված գազ փոխադրող «Մաեստրո» եւ «Կանդի» նավերի վրա հրդեհը հունվարի 21-ի երեկոյան տեղի է  ունեցել Կերչի նեղուցի շրջանում՝ Ռուսաստանի տարածքային ջրերի սահմաններից դուրս: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մի նավից վառելիքը մյուս նավ վերաբեռնելու ժամանակ:

«Կանդի»-ում գտնվում էր 17 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի ինը քաղաքացի, Հնդկաստանի ութ քաղաքացի: «Մաեստրո» նավում եղել է 15 հոգի, այդ թվում՝ Թուրքիայի եւ Հնդկաստանի քաղաքացիներ: Ըստ վերջին տվյալների՝ «Կանդի»-ում շուրջ 2,5 հազար տոննա գազ կար: Օգնության հասած նավերը շարունակում են որոնումները: Ըստ ճշտված տվյալների՝ կորել է 10 մարդ, հայտնաբերվել է զոհվածների 10 մարմին, 12 մարդու փրկել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս