Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Թե ինչ են քննարկել երկու արտգործնախարարները թուրքական աղբյուրներն առայժմ չեն հրապարակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նշվում է միայն, որ հունվարի 23-ին կայանալու է նաև 2019թ. առաջին հանդիպումը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։ Հանդիպումը պետք է տեղի ունենա Մոսկվայում:

Սպասվում է, որ Էրդողանը և Պուտինը բացի ռուս-թուրքական հարաբերություններից քննարկելու են նաև Սիրիայի վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային բնույթի խնդիրներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031