«Ի՞նչ է կատարվում Արցախի հետ». Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը Արցախում հայտարարեց, որ արցախյան հարցի շուրջ բանակցելու համար ինքը արցախցիներից մանդատ չի ստացել, դա Արցախի իշխանությունների մենաշնորհն է… Ինչո՞ւ վերելակում ու Դավոսում դրժեց իր խոսքը…
Ինչո՞ւ, նույնիսկ կառավարությունը չձևավորված, Մնացականյանը Մամեդյարովին հանդիպելու համար գործուղվեց Փարիզ … Շտապողն ու շտապեցնողն ո՞վ կամ ովքե՞ր էին… Ի՞նչ խնդիր էր ձևակերպված…
Ասում էին, թե այդ հանդիպումը պետք է նախապատրաստեր Փաշինյան-Ալիև հանդիպումը, ինչը պետք է տեղի ունենար ամիսներ հետո… Ի՞նչը փոխվեց, ո՞վ փոխեց…
Փաշինյան-Ալիև` շուտափույթ, չնախատեսված և որևէ ձևով մինչ այժմ չպատճառաբանված հանդիպումը արդյոք կապ ունի՞ Երևանում Բոլթոնի արտահայտած տրամադրությունների և հրահանգ-առաջարկությունների հետ…
Ի՞նչու են այս հանդիպումից հետո ադրբեջանական կողմը, ԶԼՄ-ները ոգևորված և բովանդակային խոսում այդ հանդիպման ու սպասվող հնարավոր զարգացումների մասի` ի նպաստ Ադրբեջանի… Թափանցիկության մասին պատեհ ու անպատեհ բարձրաձայնող մեր իշխանությունների մոտ ինչո՞ւ է քար լռություն… Ինչո՞ւ է մեր հպարտ քաղաքացին զրկվել տեղեկացված լինելու իր սահմանադրական իրավունքից…
Եվ, վերջապես, ի՞նչու է լռում Արցախի ղեկավարությունը … Նախապես նա տեղյա՞կ էր այդ հանդիպման օրակարգին, տվե՞լ էր իր համաձայնությունը…
Հարցեր, որոնք տագնապ են հնչեցնում…»:
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ… Ն.Փաշինյանը Արցախում հայտարարեց, որ արցախյան հարցի շուրջ բանակցելու համար ինքը…
Gepostet von Ruben Hakobyan am Mittwoch, 23. Januar 2019