Դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 22-ին հանդիպել է Լիբանանի Ազգային ապահովության գլխավոր տնօրենի հետ
Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 22-ին հանդիպել է Լիբանանի Ազգային ապահովության գլխավոր տնօրեն Աբբաս Իբրահիմի (Abbas Ibrahim) հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել Լիբանանում ՀՀ քաղաքացիներին և հայ համայնքին առնչվող առկա խնդիրների վերաբերյալ: Լիբանանյան կողմը վերահաստատել է, որ մշտապես հայ համայնքի կողքին է՝ շատ բարձր գնահատելով վերջինիս դերը Լիբանանի բոլոր առանցքային ոլորտների զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: