Կարեն Սարուխանյանը փորձել է խոչընդոտել Տիգրան Պետրոսյանի նշանակմանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի աղբյուրների պնդմամբ` Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի նշանակումը այդքան էլ հեշտ եւ հարթ չի ընթացել: Նրա նշանակմանը ներքին կարգով փորձել է խոչընդոտել նախկին մարզպետը, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
«Նա ցանկացել է, որ այդ պաշտոնում նշանակվի Գյումրիում կահույքի սրահներից մեկի սեփականատեր Վարդան Գրիգորյանը՝ ապաքաղաքական անձնավորություն:
Մեր տեղեկություններով` երբ որպես մարզպետի հավանական թեկնածու սկսել է շրջանառվել Պետրոսյանի անունը, Սարուխանյանն իր օրոք մարզպետարան աշխատանքի ընդունված անձանց համոզել է նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին` ընդդեմ այդ թեկնածուի: Սակայն նամակը որեւէ ազդեցություն չի ունեցել:
Երեկ թերթը մեկնաբանությունների համար դիմեց Սարուխանյանին, որը հերքեց լուրը. «Ես ինքս եմ Տիգրան Պետրոսյանին առաջարկել, որ ինքը ընդգրկված լինի «Իմ քայլի» ցուցակում: Դեմի որեւէ բան չկա: Դրա համար որեւէ պատճառ չունեմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: