Կարեն Սիմոնյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը փոխնախագահ
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
«Կփորձենք անել առավելագույնը, որ մեր հանձնաժողովն օգտագործի խորհդարանական դիվանագիտության բոլոր գործիքները` ազդելու Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի վրա»,- նշեց Սիմոնյանը:
Նա շեշտեց, որ ԼՀԿ-ն կողմ է ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության հարաբերությունների ձեռք բերմանը: Նրա կարծիքով` համաձայնագրի վավերացման համար պետք է օգտագործելով նաև մյուս պետությունների հետ խորհրդարանների կապը: Եվ այս առումով մեծապես կարևորեց հանձնաժողովի դերը: «Հանձնաժողովը շատ կարևոր է, որ խորհրդարանի մակարդակով կարողանանք յուրաքանչյուր պետության հետ ևս մեկ խողովակ ունենք հարաբերվելու, որոշակիորեն ազդելու գործընթացների վրա»,- նշեց Սիմոնյանը:
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նշեց, որ ոչ ֆորմալձևաչափով հնարավորություն է ունեցել շփվել Սիմոնյանի հետ և կարծում է, որ նա շատ բանիմաց և այս պաշտոնի համար պատրաստված մարդ Է: