ՊԵԿ-ում հանգրվանում են պաշտոնյաների զավակները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ում տեղի է ունեցել օպերատիվ հետախուզության վարչությունում գլխավոր օպերլիազորի երկու հաստիքի համար մրցույթ, որում, մեր տրամադրության տակ եղած փաստաթղթերի համաձայն, հաղթել է Սերժ Սարգսյանի օգնականի թոռը՝ Նարեկ Զաքարյանը, ում հայրը՝ Տիգրան Զաքարյանը, ՊԵԿ-ում վարչության պետ է։ Տիգրան Զաքարյանի բոլոր բարեկամները նրա շնորհիվ աշխատում են ՊԵԿ-ում, եւ որդին չէր կարող բացառություն լինել։

Նարեկ Զաքարյանը տեւական ժամանակ աշխատում էր ՊԵԿ-ում թափուր հաստիքի անվան տակ, իսկ հիմա մրցույթում «հաղթելով» բոլորին՝ օրինականացրել է իր այնտեղ գտնվելը։

Համակարգից օրեր առաջ կրճատվել է 120-ից ավել մարդ, բայց փոխարենը այնտեղ են հանգրվանում պաշտոնյաների զավակները։ Նարեկ Զաքարյանն, անկասկած, կունենա Ռաֆիկ Մաշադյանի եղբոր փեսայի՝ Ալբերտ Ալեքսանյանի ճակատագիրը եւ ամիսների ընթացքում գլխավոր օպերլիազորից կդառնա որեւէ վարչության պետի տեղակալ կամ հենց վարչության պետ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս