
Նախարարը նաև կադրերի բաժնի առաջին կարգի մասնագե՞տ է

ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը միաժամանակ կատարում է նաև նախարարության կադրերի բաժնի առաջին կարգի մասնագետի, նաև` արդեն դե ֆակտո ոչնչացված Քաղծառայության խորհրդի գործառույթները: Նա իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարություն է տարածել, որով աշխատանքի է հրավիրում.
«ԱՇԽԱՏԱՆՔ
– Փնտրում եք ամենապատվաբեր աշխատանքն աշխարհու՞մ.
– ցանկանու՞մ եք մասնակցել մեր բոլորիս երազած hայրենիքի կայացմանն ու զարգացմանը.
– պատրա՞ստ եք վերցնել պատասխանատվություն, հանդես գալ նախաձեռնություններով, լինել առաջատար, սովորել ու սովորեցնել, գիշեր-ցերեկվա աշխատանքով լծվել մեր բոլորի հայրենիքի շենացմանն ու հզորացմանը.
– տիրապետու՞մ եք ռուսերեն և անգլերեն լեզուներին, ունե՞ք համակարգչային բազային գիտելիքներ.
– բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական Հայաստանի զարգացմանը գործնական աջակցություն ցուցաբերելու Ձեր եռանդով միացե՛ք մեր թիմին հետևյալ ուղղություններով՝
1. տեխնոլոգիական ընկերություններ, ստարտափեր, դրանց աջակցություն
2. ռազմարդյունաբերություն
3. թվայնացում
Մեզ անհրաժեշտ են հետևյալ մասնագետները.
– միջազգային վաճառքի մասնագետներ
– տեխնիկական առաջադրանքների մասնագետներ
– ծրագրերի/պրոյեկտների ղեկավարներ
– պայմանագրերի մասնագետներ (իրավաբաններ)
– միջազգային կապերի մասնագետներ
– գնումների մասնագետներ
– ֆինանսների մասնագետներ
Խնդրում եմ Ձեր CV-ն ուղարկել էլ փոստի հետևյալ հասցեով՝
[email protected]
Դիմումների վերջնաժամկետ՝ 30 մարտ, 2019»։