
«Մենք գրեթե 23 միլիարդ դոլար կստանանք սահմանի անվտանգության համար». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե քննում է բյուջետային փոխզիջումը, որն առաջարկվել է Կոնգրեսում երկու կուսակցությունների բանակցությունների արդյունքներով։
ԱՄՆ-ում արդեն փետրվարի 15-ին կարող է վրա հասնել հերթական շաթդաունը՝ դաշնային գերատեսչությունների աշխատանքի կրճատումը հաստատված բյուջեի բացակայության պայմաններում:
Գործարքը ենթադրում է 88 կիլոմետր երկարությամբ արգելապատերի կառուցում սահմանին եւ դրա համար 1,4 միլիարդ դոլարի հատկացում՝ 5,7 միլիարդի փոխարեն, որը պահանջել է Թրամփը:
«Ես քննում եմ բոլոր ասպեկտներն՝ իմանալով, որ այդ (միջոցները) կմիացվեն մեծաքանակ փողերի այլ աղբյուրներից: Մենք գրեթե 23 միլիարդ դոլար կստանանք սահմանի անվտանգության համար: Անկախ արգելապատի համար հատկացված փողից, այն արդեն այժմ կառուցվու՛մ է»,- գրել է Թրամփը Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: