Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ բանակը «խորացնում է» իր հարձակումը Գազա քաղաքում և նրա շրջակայքում՝ ձգտելով ուժեղացնել ճնշումը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վրա, հաղորդում է AFP-ն։
Կիրակի օրը Հռոմի Պապ Լևոն XIV-ը սրբերի շարքին է դասել 15-ամյա համակարգչային հանճարի՝ նրան հռչակելով Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին սրբազան-միլենիալը, որն օգտագործել է տեխնոլոգիաները հավատը տարածելու համար և արժանացել «Աստծո ինֆլյուենսեր» մականվանը, հայտնում է Associated Press-ը։
«Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանն այն համոզմանն է, որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի կազմում գտնվող Հայ հեղափոխական դաշնակցությունն ամենևին էլ պատասխանատվություն չի կրում 2-րդ նախագահի հետ կապված հարցերում։
Այսօր առավոտյան Երուսաղեմում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը և Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը ներկայացրել են Գազայի մարդասիրական իրավիճակի հակասական մեկնաբանություններ և տարակարծիք են եղել տարածքից հիվանդների տարհանման հարցում, հայտնում է Times of Israel-ը։
Թուրքիայի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կենտրոն»-ի (BTK) հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մեկ անձի ամսական հեռախոսազրույցների միջին տևողությունը հասնում է 455 րոպեի (7.5 ժամ)։
Կիևի վրա Ռուսաստանի իրականացրած զանգվածային հարվածի հետևանքով զոհվածների թիվը աճել է։
Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան կիրակի օրը հայտնել է, որ մտադիր է հրաժարական տալ։ Այս անակնկալ քայլը տեղի է ունեցել մեկ օր առաջ այն բանից, երբ նրա ղեկավարած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) պետք է որոշում ընդուներ կուսակցության նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, հաղորդում է Kyodo-ն։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսել է իր վստահորդի հետ կապված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված «առանձնահատկություններից»:
ԱՄՆ ներկայացուցիչները հրավիրված չեն World Atomic Week («Ատոմային համաշխարհային շաբաթ») միջազգային համաժողովին, որը սեպտեմբերի վերջին կանցկացվի Մոսկվայում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Կիրակի օրը Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բալըքեսիր նահանգում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Թուրքիայի աղետների կառավարման ծառայությունը (AFAD)։ Այս պահի դրությամբ ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդումներ չեն ստացվել։
Ֆինլանդիայի իշխանությունները սկսել են զանգվածաբար արտաքսել այն ռուսաստանցիներին, ովքեր փախել էին այդ երկիր՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահ Դավիթ Քալաշյանի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական հարթակից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իկր էջում գրել է․
Եվրոպան սխալ է վարվում՝ հետևելով Դոնալդ Թրամփի ռազմավարությանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բաց է դիվանագիտության և միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի կնքման համար, սակայն պատժամիջոցները պետք է չեղարկվեն, փոխանցում է Mehr-ը։
Հայության զգալի մասը դուրս եկավ Հայրենական՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Երիտասարդության մի մասը զոհվեց պատերազմում, մյուս մասը վերադարձավ։ Խորհրդային իշխանությունը 1960-70-ական թվականներին որոշում ուներ բուհն ավարտած երիտասարդներին՝ գյուղատնտեսության, մանկավարժության, բժշկության բնագավառում ապահովել աշխատանքով։ Նախիջևանի տարածքում դա ևս իրագործեց Ադրբեջանը։ Գյուղ էին ուղարկում գյուղատնտեսի, հետո նրա ընտանիքն էր գնում, և այդպես շարունակ։ Նրանք 6-10 երեխա էին ունենում ու մի քանի տարի հետո դպրոց էին բացում։
Ռոյթերսը հաղորդել է, որ Microsoft Azure-ի հաճախորդները կարող են ավելի մեծ ուշացում ունենալ Կարմիր ծովի ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխի բազմաթիվ խափանումների պատճառով։
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հեծանիվ քշելով քարոզարշավ է անում
Տեսեք՝ ինչ կոլորիտային պատկեր ունենք․ հերթական խայտառակ պարտությունից հետո (չնայած ինչ Նիկոլը կա մեր կյանքում էդ պարտություններն առկա են բոլոր ոլորտներում ու բոլոր առումներով), էսօր բարլուսով հանգիստ հեծանիվ ա քշում՝ անդարդ դեմքով, ժպիտով մարդկանց հիմարի տեղ դնում։
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան որոշել է հրաժարական տալ։ Այս մասին սեպտեմբերի 7-ին հայտնել է NHK հեռուստառադիոընկերությունը։
Նախարարը բարձր է գնահատել Վիեննայում միջուկային ծրագրի շուրջ տեխնիկական բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է Mehr–ը։
Լեհաստանի և դաշնակիցների ինքնաթիռները կիրակի վաղ առավոտյան տեղակայվել են Լեհաստանի օդային տարածքը ապահովելու համար, այն բանից հետո, երբ Ռուսաստանը օդային հարվածներ է հասցրել Ուկրաինայի արևմուտքում՝ լեհական սահմանի մոտ, հայտարարել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
Ակնկալվում է, որ միջկառավարական նիստում կարող են կայացվել երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ որոշ որոշումներ, ինչպես նաև կքննարկվի նախկինում համաձայնեցված քայլերի իրականացումը։
Այս գիշեր Գազա քաղաքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ, հայտնում է Al Jazeera-ն։
2025 թվականի հուլիսին Վրաստանում աշխատունակ բնակչության ամսական եկամուտը միջին հաշվով տատանվել է 1200-ից մինչև 2400 լարիի սահմաններում: Վրաստանի Եկամուտների ծառայության տվյալներով, այս կատեգորիայի աշխատավարձ ստացողների թիվը տվյալ ժամանակահատվածում կազմել է 326 հազար 681 մարդ:
Իրանի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև տեխնիկական բանակցությունների երրորդ փուլի մասին, հաղորդում է Mehr-ը։
Ռուսական զորքերը սեպտեմբերի 7-ի գիշերը զանգվածային հարձակում են սկսել Կիևի վրա: Անօդաչու թռչող սարքի հավանական խոցման ժամանակ կառավարության շենքում հրդեհ է բռնկվել, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հաղորդում է RBK-Ukraine-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա գլխավոր խորհրդականները աննկատելիորեն պատրաստվում են հոկտեմբերին Հարավային Կորեա մեկնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) առևտրի նախարարական հանդիպմանը, CNN-ին հայտնել են Թրամփի վարչակազմի երեք պաշտոնյաներ։
«Նիկոլենք ոչ միայն Արցախը հանձնեցին ու Հայաստանն են քանդում, այլ նաև հայկական ֆուտբոլի «հերն են անիծում»։
Անգլիայում մի տղամարդ բնակարանի բարձր վարձավճարի պատճառով տեղափոխվել է անտառ՝ վրանում ապրելու, գրում է The Sun-ը։