«Յուրայինների» մեջ՝ օտարները. փոխնախարարների պաշտոնանկության պատճառը այլ է եղել. նրանք «սվոյ» չէին. «Փաստ»

Փաստ» թերթը գրում է. «Օրերս արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանին եւ Սուրեն Քրմոյանին աշխատանքից ազատելու պատճառը եղել է զուտ քաղաքական: Ի դեպ, դա փաստացի ակնարկել է նաեւ արդարադատության նախարարը՝ նշելով. «Մենք բավարարված ենք, շատ բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը: Սա քաղաքական թիմի, քաղաքական թիմով աշխատելու որոշում է»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, շրջանառվող այն տեղեկությունը, թե փոխնախարարներն ազատվել են, որովհետեւ Ամանորի տոներին չեն անսացել վարչապետի հորդորին եւ ՀՀ սահմաններից դուրս են նշել Նոր տարին, ընդամենը շղարշային պատճառաբանություններ են. փոխնախարարներն իրենց անմիջական վերադաս Արտակ Զեյնալյանին նախապես տեղեկացրել են այդ մասին:

Ստացվում է, որ երկու պրոֆեսիոնալ փոխնախարարները, որոնց ուսերին էին նախարարության կողմից ողջ օրենսդրական նախաձեռնություններն ու ընդհանուր փաթեթների կազմումը, իրենց պաշտոններից ազատվել են ընդամենը իշխանության թիմում «սվոյ» չլինելու պատճառով:

Նշենք, որ եւ՛ Քրմոյանը, եւ՛ Հովհաննիսյանը փոխնախարարներ էին նաեւ Կարեն Կարապետյանի վարչապետ եղած ժամանակ, ավելին՝ Քրմոյանը փոխնախարար է եղել դեռեւս Հովիկ Աբրահամյանի օրոք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031