«Մեր արտաքին քաղաքականությունը, համարյա միաժամանակյա, իրականացվում է երկու ուղղություններով». Արևելագետ
«Մեր արտաքին քաղաքականությունը, համարյա միաժամանակյա, իրականացվում է, և իրականացվում է ակտիվ՝ երկու ուղղություններով՝ և՛ արևմտյան, և՛ արևելյան»,- նշում է արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը և՛ Բրյուսել, և ՛ Չինաստան։
Մասնավորապես, Չինաստանի հետ մեր հարաբերությունների հետ արևելագետը մեծ հույսեր է կապում։ Ըստ նրա՝ նման քաղաքակրթական մակարդակով երկխոսություններն են մեր դիվանագիտության ապագան։
«Խորացնելով մեր համագործակցությունը Չինաստանի հետ` մենք կարող ենք մեր դիրքերն ուժեղացնել ոչ միայն՝ տնտեսական առումով, այլև՝ քաղաքակրթական առումով»,- նշում է նա։
Սաֆրաստյանը նկատում է, որ Հայաստանը Չինաստանի համար հետաքրքիր է մի քանի հանգամանքներով.
«Ե՛վ որպես Մերձավոր-Արևելյան տարածաշրջանում հետազոտությունների առումով մեծ փորձառություն ունեցող երկիր, և՛ որպես մի երկիր, որն իր խնդիրներն ունենալով Թուրքիայի հետ՝ կարողանում է տարածաշրջանում իր դերն ապահովել, և նաև այն հանգամանքը, որ մենք ներկայացնում ենք նախկին Խորհրդային Միությունը, իսկ այդ տարածքը Չինաստանի համար շատ կարևոր էր. այստեղ իրականացնում էր նպատակասլաց քաղաքականություն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան