
Թուրքիա է այցելել Ադրբեջանի Ներքին զորքերի հրամանատարը. Razm.info

Մայիսի 22-25-ը պաշտոնական այցով Թուրքիա է մեկնել Ադրբեջանի Ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Շահին Մամեդովի ղեկավարած պատվիրակությունը։
Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ադրբեջանական մասնագիտացված «Ազերիդիֆենս» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ–ին։ Ըստ աղբյուրի՝ ՆԶ հրամանատարը նախ հանդիպել է Թուրքիայի Ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Արիֆ Չեթինին, այնուհետև Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետ Յաշար Գյուլերին, Ներքին գործերի նախարարի տեղակալ Մուհթերեմ Ինջեին, Ժանդերմերիայի և սահմանային անվտանգության ակադեմիայի պետ գեներալ–լեյտենանտ Հուսեյն Քարթօղլուին։