
«Նախկին վարչապետներից մեկը հայտարարեց, որ տանկերից մեկի մեջ վառելիք չկար ու դա անհետևանք մնաց». Ալեն Սիմոնյան

«Ապրիլյան պատերազմի հետ կապված կային որոշ շատ մտահոգություններ, որոնք պետք է ստուգենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ձևավորելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Մենք պետք է ստուգենք և ճշտենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում երբևիցե չլինի նախադեպ, որը եղավ: Օրինակ՝ նախկին վարչապետներից մեկը հայտարարեց, որ տանկերից մեկի մեջ վառելիք չկար ու դա անհետևանք մնաց»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ հանրության մոտ պետք է վստահություն լինի, որ պետության և ՊՆ-ի կողմից արվում է ամեն ինչ, որ զինվորներն ամեն ինչով ապահովված լինեն:
Զարուհի Դիլանյան