Տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում. թվեր են նկարում. Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր «հաղթանակի» մասին հապշտապ հայտարարեց այն պահին, երբ Երևան քաղաքի ընտրատեղամասերի 70 տոկոսում նույնիսկ ձայների հաշվարկը դեռ ավարտված չէր, իսկ ԿԸՀ-ն ամփոփել էր ողջ հանրապետության ընտրատեղամասերի 17 տոկոսի արդյունքները, այնուհետև երկար ժամանակ ԿԸՀ-ում կարծես ձայների ամփոփումը դադարեցված էր։

Տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում (թվեր են նկարում), շուտով ԲՀԿ-ին նույնպես փորձելու են դուրս թողնել անցողիկ շեմը հաղթահարած ուժերի պայքարից, որպեսզի իշխանությունը Դ’Հոնթի բանաձևի համաձայն՝ նաև սահմանադրական մեծամասնություն ունենա։ Հասարակությունը՝ ընդդիմության գլխավորությամբ պետք է փողոցում տա այս ամենի պատասխանը, գնա գողացված հաղթանակի հետևից, ընդդիմութունը պարտավոր է չընդունել և վիճարկել այս խայտառակ ընտրությունների արդյունքները՞։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930