Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան ժամը 06.30-ի դրությամբ մշակել է քվեաթերթիկների միայն 56%-ը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան ժամը 06.30-ի դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 2006 ընտրատեղամասերից միայն 1296-ի տվյալներով՝ մշակելով քվեաթերթիկների 55,95%-ը։
Այս տվյալներով՝ 50,86% արդյունքով (414608 ձայն) առաջատարն է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

