Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանը կշարունակի Եվրամիության հետ մերձեցման կուրսը, սակայն կշարունակի նաև մասնակցությունը և անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում, կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ. այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները շարունակելո՞ւ են Եվրամիության հետ մերձենալու կուրսը։
«Մենք կշարունակենք վրամիության հետ մերձեցման կուրսը, սակայն կշարունակենք նաև մասնակցությունը և անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում, կշարունակիենք զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ։ Մենք, իհարկե, կնպաստենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կապերի ամրապնդմանը»,- նշել է Փաշինյանը։
Հարցին, թե արդյոք արևմտյան առաջնորդներից որևէ մեկի հետ զրուցե՞լ է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, Փաշինյանն ասել է, որ արդեն զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, սակայն դա եղել է ոչ պաշտոնական զրույց։
Նա հավելել է, որ ոչ պաշտոնական զրույց է ունեցել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

