Երևանում հնչել են կրակոցներ. պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար
Այսօր՝ հունիսի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02:20-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից իրենց անձնական օգտագործման մեքենայով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 30-ամյա Արսեն Մանուչարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վիրավորումներով, այդ թվում՝ «ձախ նախաբազկի և աջ ազդրի վերին 3-ի» շրջանում ստացած վնասվածքներով։
Քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Արաբկիր վարչական շրջանի ինչ-որ հասցեից, որտեղ ինչ-որ անձանց միջև տեղի է ունեցել «ռազբորկա», որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։

