Բաժիններ՝

Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով

Վրաստանի նախագահի վարչակազմի շենքի պատմական մասի վերանորոգումն ավարտված է. Թբիլիսիում Օրբելիանիների իշխանական պալատը կկահավորեն հնամենի կահույքով՝ նպատակ ունենալով վերստեղծելու այն ժամանակվա դարաշրջանը: Այդ մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Խատիա Մոիսցրապիշվիլին:

«Շուտով Օրբելիանիների նախկին պալատը կհանդերձվի գույքով, որը Վրաստանում մինչ այդ օգտագործել են բնակելի նստավայրերի կահավորման համար: Մենք այդպիսի կահույք գտանք տեղական ընտանիքներում, մի մասն էլ ընտրել ենք արտասահմանում: Հարկ է նշել նաեւ այն, որ երկրորդային կահույքի ձեռքբերումը մեզ համար ավելի արդարացված էր նաեւ ֆինանսական առումով»,- ասել է Մոիսցրապիշվիլին ճեպազրույցում:

Հենց որ Օրբելիանիների պալատը վերականգնի իր պատմական տեսքը, այնեղ թանգարանային տարածք կբացվի: Արվեստի ոլորտի խրախուսման եւ աջակցման նպատակով պալատում նաեւ կկազմակերպվեն ցուցահանդեսներ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս