«Միջազգային իրավիճակը թույլ չի տալիս պատերազմ սկսել». Զաքիր Հասանով
Ադրբեջանական բանակը պատրաստ է կրկնել 2016թ. ապրիլի գործողությունները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ընդգծելով, որ այդ գործողությունները հաղթական էին:
«Սակայն միջազգային իրավիճակը դեռ թույլ չի տալիս դա անել, իսկ պետության ղեկավարը մեծ աշխատանք է կատարում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- նշել է նա:
Հասանովը նշել է, որ Ադրբեջանի բանակը մշտապես ամրապնդվում է՝ ձեռք բերելով նոր զինատեսակներ, պարբերաբար վարում է լայնամասշտաբ զորավարժություններ:
«Մենք օգտագործում ենք թուրքական բանակի փորձը, համատեղ զորավարժությունների թիվը միայն այս տարի կլինի 13»,- Հասանովին է մեջբերում turan.az-ը: