Ով՞ է իրականացնելու վեթթինգը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր,  իրավաբան Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ով՞ է իրականացնելու վեթթինգը…

Երեկ ԱԺ միջանցքներում թևածող ասեկոսեների համաձայն՝ իշխանությունը որոշել է, որ անցումային արդարադատության (ինչն այդպես էլ չհասկացանք, թե ինչ է) բաղադրիչը հանդիսացող՝ վեթթինգը անցկացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը:
Եթե այդ խոսակցությունները ճիշտ են, ուրեմն իշխանությունը դարձյալ սխալ է:
ԲԴԽ-ն չի կարող վեթթինգ իրականացնել. չի կարող և վերջ…
Ինչու՞… Նա դրա իրավունքը չունի: Ինչ էլ փոխեն ու լրացնեն Դատական օրենսգրքում, միևնույնն է՝ Սահմանադրությունն այդ հնարավորությունը չի տալիս:
Հիմնական օրենքի 173-րդ հոդվածը փակել է այդ դուռը…
Խնդիրը կարող է լուծվել միմիայն հանրաքվեով:
Իսկ թե ինչու է վարչակազմը խորշում հանրաքվեից, դատեք ինքներդ…
Մնացած մեկնաբանությունները՝ հաջորդիվ…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930