Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները բարձր են գնահատել միջազգային կառույցներում համագործակցությունը

Սլովակիայում անցկացվող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մարգոտ Վալստրյոմի հանդիպումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-շվեդական օրակարգի մի շարք հարցերի շուրջ և վերահաստատել երկկողմ հանձնառությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու այն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ:

Նախարար Մնացականյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրել է մարդու իրավունքների խրախուսման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և դատաիրավական բարեփոխումներին ուղղված ՀՀ քաղաքականությունը։

«Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները բարձր գնահատեցին մարդու իրավունքների օրակարգ ունեցող կազմակերպությունների և նախաձեռնությունների, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդում, ԵԱՀԿ-ում, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաջող զարգացող համագործակցությունը։

Շվեդ գործընկերոջ խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ առկա իրավիճակը, Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031