
Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն է տալիս Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին. հարցում

Ամերիկացիների մեծամասնությունը պաշտպանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգը, որը դեմոկրատներն սկսել են Կոնգրեսում: Այդ մասին վկայում են The Wall Street Journal թերթի եւ NBC հեռուստաընկերության պատվերով անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 8-ին:
Հարցվածների 55 տոկոսը գտնում է, որ դեմոկրատները ճիշտ են վարվել՝ իմպիչմենթի ընթացակարգ սկսելով ԱՄՆ-ի Կոնգրեսում: Նրանց 24 տոկոսը կարծում է, որ այս պահին արդեն բավարար հիմքեր կան Թրամփին պաշտոնազրկելու համար: Ուսումնասիրության մասնակիցների 39 տոկոսի կարծիքով, Կոնգրեսը չպետք է իմպիչմենթի ընթացակարգ անցկացնի եւ երկրի նախագահին պետք է թույլ տրվի իր պարտականությունները կատարել մինչեւ լիազորությունների առաջին ժամկետի ավարտվելը
Ընդսմին պետության ղեկավարի գործունեության հավանության վարկանիշը կազմում է 43 տոկոս եւ անփոփոխ է մնում, չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա հեռախոսազրույցի շուրջ ծավալված սկանդալին: Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 4-6-ին: Դրան մասնակցել է 800 չափահաս քաղաքացի: Հարցման վիճակագրական անճշտությունը կազմում է 3,46 տոկոսային կետ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: