Մակրոնը Ֆրանսիայից եվրակոմիսարի պաշտոնի թեկնածու է առաջարկել նախկին ֆիննախարարին. Reuters
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Atos ՏՏ-կորպորացիայի գլխավոր տնօրեն եւ հանրապետության էկոնոմիկայի ու ֆինանսների նախկին նախարար Թիերի Բրետոնին թեկնածությունն է առաջարկել ներքին շուկայի հարցերի եվրակոմիսարի պաշտոնի համար՝ Եվրախորհրդարանի կողմից մերժված Սիլվի Գուլարի թեկնածության փոխարեն: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Բրետոնը Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2005-2007 թվականներին, դասավանդել է Հարվարդի բիզնեսի դպրոցում:
Եվրախորհրդարանի պատգամավորները սեպտեմբերի 30-ին մերժել են Եվրահանձնաժողովի նոր կազմում պաշտոնների համար Ռումինիայի եւ Հունգարիայի կողմից առաջադրված թեկնածությունները «շահերի կոնֆլիկտի» առկայության կասկածների պատճառով: Ռումինուհի Ռովանե Պլումբը հավակնում էր տրանսպորտի գծով եվրակոմիսարի պաշտոնին, իսկ Հունգարիայի արդարադատության նախկին նախարար Լասլո Տրոչանին պետք է զբաղվեր ԵՄ-ի ընդլայնմամբ եւ հարեւանության քաղաքականությամբ:
Հոկտեմբերի 10-ին Եվրախորհրդարանը նույն պատճառով մերժել է հաստատել Գուլարի թեկնածությունը ներքին շուկայի հարցերի եվրակոմիսարի պաշտոնում: Այդ պատճառով Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ղեկավարությամբ Եվրահանձնաժողովի նոր կազմի պաշտոնակալությունը նոյեմբերի 1-ից հետաձգվել է դեկտեմբերի 1-ը: Նոր Եվրահանձնաժողովում կլինի 27 եվրակոմիսար՝ մեկական՝ ԵՄ-ի յուրաքանչյուր երկրից (բացառությամբ հանրակցությունը լքող Մեծ Բրիտանիայի) , ներառյալ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: