«Իմ քայլում» թևերի բաժանումը սրվում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» թեւերի բաժանումն օր օրի սրվում է։ «Բաց հասարակության հիմնադրամների» հետ աշխատած ձեր պատգամավորները դժգոհ են, որ համապատասխան օժանդակություն հանդես չեք բերել իրենց նախաձեռնության նկատմամբ` ընդդեմ ՎԵՏՕ-ի եւ Սորոսի հիմնադրամի գրասենյակի «շրջափակման» հայտարարությանը չեք միացել, որն առաջիկայում պետք է դառնա օրենսդրական նախաձեռնություն` ատելության խոսքի դեմ։ Սորոսականները մտածում են, որ եթե հիմա չեք սատարում, քվեարկելիս ընդհանրապես չեք սատարի. ինչո՞ւ է ֆրակցիան նման մոտեցում ցուցաբերում՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։
«Ֆրակցիայում որեւէ բաժանում չկա, դժգոհություն չկա։ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում փաստաթուղթ է քննարկվել, որի մանրամասներին ես տեղյակ չեմ, որովհետեւ Հայաստանում չէի։ Որքան պատգամավորներ են ստորագրել, տեղյակ չեմ»:
Ես տեղեկացնեմ` մեկ ամիս է անցել, սակայն ընդամենը 20 պատգամավոր է ստորագրել` 88-ից։ «Բոլոր դեպքերում, ֆրակցիայում սորոսականներին եւ ոչ սորոսականներին պաշտպանելու որեւէ հարց չկա, ես չգիտեմ, թե ովքեր ինչից են դժգոհ, մասնավորապես՝ կա դժգոհություն, թե ոչ՝ ես գոնե տեղյակ չեմ։ Ես գիտեմ, որ չկա նման դրսեւորում, եւ նորմալ է, որ ինչ-որ հայտարարության ֆրակցիայի ինչ-որ մասը միանա, ինչ-որ մասը` ոչ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: