Գաղտնալսվել են ու հեռացվել. մեկը Փաշինյանի վարորդի եղբայրն է. հայհոյախառն արտահայտություններ են եղել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը աշխատանքից ազատվել են Արարատյան մաքսատան ղեկավար Զորիկ Ավետիսյանը, ով նախկինում ԱԱԾ սպա էր եւ համարվում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը, եւ Ավետիսյանի տեղակալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի եղբայր Գեղամ Սարմազանյանը:

Պատճառը պետի եւ տեղակալի հեռախոսային խոսակցությունն է եղել, որի ընթացքում Սարմազանյանը հայհոյախառն արտահայտություններով բողոքել է, որ ՊԵԿ-ում միայն բարձր ղեկավարությունն է պարգեւավճարներ ստանում:

Նրանց հեռախոսները գաղտնալսվել են, ինչի արդյունքում երկուսն էլ ազատվել են աշխատանքից:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի վարորդին հաջողվել է եղբոր ազատման հրամանը չեղյալ համարել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս