Բաժիններ՝

Թուրքիայում ֆեթուլլահականների նոր ձերբակալություններ են սկսվել

Թուրքիայի դատախազության մարմինները 189 մարդու ձերբակալման օրդերներ են տվել «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) անդամների դեմ գործողության շրջանակում, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փոր կազմակերպելու մեջ: Ինչպես նոյեմբերի 26-ին հայտնել է Huberturk հեռուստաալիքը, կասկածյալների թվում են հարյուրից ավելի զինծառայողներ։

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է սկսել երկրի միանգամից 35 նահանգներում: Բացի զինվորականներից, օրդերում թվարկված են այն անձինք, որոնց կասկածում են գրագրության ծածկագրման համար ByLock հավելվածի օգտագործման մեջ: Ինչպես հայտարարում են Անկարայում, FETO-ի կողմնակիցներն այդ ծրագրից օգտվել են գործողությունների նախապատրաստման ու կոորդինացման համար: Նաեւ կասկածյալների թվում են FETO-ի այսպես կոչված ներքին իմամները: Այդ մարդիկ զբաղվում էին հավաքագրված զինվորականների եւ բանակային կառույցներից դուրս խմբավորման բջիջների միջեւ կոորդինացմամբ:

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զիվնորներ ու սպաներ պետական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Հիմնական դիմակայությունը ծավալվել է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել է 250 մարդ, չհաշված պուտչիստներին, վերքեր է ստացել ավելի քան 2 հազար հոգի: Հեղաշրջման նախապատրաստման մեջ Անկարան մեղադրում է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա հետ կապված FETO-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս