
Հռոմի պապը ողջույնի հեռագիր է հղել Պուտինին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջույնի հեռագիր է հղել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես հաղորդել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, ուղերձն ուղարկվել է Ռուսաստանի երկնքով քահանայապետի թռիչքի պահին Ճապոնիայից մեկնելու ճանապարհին, որտեղ նա նոյեմբերի 26-ին ավարտել է իր առաքելական այցը։
«Ես սրտանց ողջունում եմ ձերդ գերազանցությանը՝ թռչելով Ռուսաստանի երկնքով Թաիլանդից եւ Ճապոնիայից Հռոմ ճանապարհին: Հավաստիացնում եմ ձեզ, որ աղոթում եմ ձեզ եւ Ռուսաստանի Դաշնության ամբողջ ժողովրդի համար՝ մաղթելով Աստծու օրհնությունը, խաղաղություն եւ երջանկություն»,- ասված է հեռագրում:
Ուղերձների հղումն այն պետությունների ղեկավարներին, որոնց երկնքով թռչում է պապի ինքնաթիռը, հաստատված պրակտիկա է: Տոկիոյից Հռոմ Ֆրանցիսկոսի երթուղու մեծ մասը ձգվում էր ՌԴ-ի օդային տարածությունում:
Հռոմի պապի առաքելական ուղեւորությունը Թաիլանդ եւ Ճապոնիա տեղի է ունեցել նոյեմբերից 19-ից մինչեւ 26-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: