«Եթե 48 ժամվա ընթացքում Գևորգ Կոստանյանը չներկայանա՝ կգործենք ըստ օրենքի». ՀՔԾ պետ
Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի խոսքով՝ «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանը պետք է 48 ժամվա ընթացքում ներկայանա վարույթ իրականացնող մարմին։ Իսկ եթե վերջինս չներկայանա, ապա ՀՔԾ-ն կգործի ըստ օրենքի:
«Որպես մեղադրյալ՝ անձը ներգրավվում է այն ժամանակ, երբ վարույթ իրականացնող մարմինը բավարար է համարում հավաքված ապացույցների համակցությունն անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար: Այդ համակցությունը որ պահին որ քննիչը բավարար է համարում, այդ պահին որոշում է կայացնում որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- նշեց ՀՔԾ պետը:
Զվարթ Խաչատրյան