Նկատողություն՝ պաշտպանին և դատախազին

Արդեն տեղեկացրել էինք, որ դատական նիստի ընթացքում վիճաբանություն է սկսվել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի մեջև, ինչից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացել էր դատական նիստերի դահլիճից:

Դատական նիստը վերսկսվեց, և նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ սույն քրեական գործով արձանագրել է դատական նիստի կարգի խախտում:

«Մեղադրողը և պաշտպանը չեն ենթարկվել կարգը խախտող գործողությունները դադարեցնելու վերաբերյալ դատարանի օրինական պահանջներին, ինչով նաև անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ: Այդ կապակցությամբ դատարանը Միհրան Պողոսյանին և Գևորգ Բաղդասարյանին հայտարարում է նկատողություն»,-ասաց Աննա Դանիբեկյանը՝ հավելելով, որ կիրառված սանկցիաների մասին կտեղեկացվեն համապատասխանաբար Գլխավոր դատախազությունն ու Փաստաբանների պալատը:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930