
Հայկուհի Հարությունյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Ազգային անվտանգության խորհրդի նիստերի դահլիճում նոյեմբերի 26-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն էին դրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը և «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած թեկնածու Էդգար Շաթիրյանը։
Նախագահի թեկնածուները ներկայացրեցին իրենց մոտեցումները կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ։
Հայկուհի Հարությունյանը և Էդգար Շաթիրյանը միակարծիք էին` անկախ նրանից, թե ով կընտրվի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, կարևոր է թիմային և միասնական աշխատանքը։