«ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու հարցը լուծելու համար պետք է լինեն սահմանադրական փոփոխություններ». Էդմոն Մարուքյան

«Բազմիցս արդեն նշել ենք, որ մենք դեմ ենք այդ համակարգին, սխալ է ՀՀ հարկատուների գումարով որևէ մեկին ուղարկել տուն և առաքելությունը չիրականացնելու համար աշխատավարձ տալ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Կառավարության առաջարկին՝ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ ուղարկել թոշակի:

Նրա խոսքով՝ այն դատավորը, որը կհամաձայնի Կառավարության առաջարկին՝ կանցնի ինքնանվաստացման գործընթացի միջով, ինչը լուրջ հետևանքներ է ունենալու, ավելին, Կառավարության առաջարկը լավագույն ձևը չէ հարցերը լուծելու համար, և նման ճանապարհով հնարավոր չէ խնդիր լուծել:

«Կարծում եմ՝ այս հարցը լուծելու համար պետք է լինեն սահմանադրական փոփոխություններ»,- շեշտեց Է. Մարուքյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ խմբակցությունը դեռ չի որոշել, թե ինչպես է քվեարկելու բյուջեի նախագծին, ամեն ինչ կախված է առաջարկներից:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930