
Վանեցյանին չի կարող կանչել հարցաքննության

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ Հայաստանին «Սորոսի» հիմնադրամից վտանգ է սպառնում, ասել է, որ հանցագործության մասին հաղորդում չի ստացել և չի կարող Վանեցյանին կանչել հարցաքննության:
Հիշեցնենք՝ Սաթիկ Սեյրանյանի այն հարցին, թե Հայաստանում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում, արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակում է, Արթուր Վանեցյանը պատասխանել էր.
-Եթե կարճ պատասխանենք՝ այո:
Զվարթ Խաչատրյան