Թուրքիան պատրաստ է քննարկել ամեարիկացի զինծառայողների համար Ինջիռլիքի իր ավիաբազան փակելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Անկարայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով:
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով, եթե իրենք դեմ են քվեարկել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին, դա չի նշանակում, որ պաշտպանում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ տարօրինակ են իշխանության այն պնդումներ, որ, եթե ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանի «ֆան ակումբի» անդամ չէ, ապա ինչպես է դա հիմնավորում:
չի ընթանում
Բրազիլիայի ղեկավար Ժաիր Բոլսոնարուն ծաղրել է բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգին Ամազոնիայի անտառները պաշտպանելու՝ տարածաշրջանի տեղաբնիկների փորձի վերաբերյալ նրա արած հայտարարությունից հետո:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքը թագավորության խորհրդարանի՝ դեկտեմբերի 12-ին կայանալիք ընտրություններից առաջ եւ կարող է 339 մանդատ ակնկալել 650-տեղանոց Համայնքների պալատում:
Ավելի քան 50 մարդ է վերքեր ստացել Աֆղանստանի Փարվանի նահանգում Բաղրամի ավիաբազայի շրջանում ՆԱՏՕ-ի ուժերի ավտոշարասյան մերձակայքում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով:
«Ոստիկանությունը դեկտեմբերի 6-ին որոշում է կայացրել մերժել և քրեական գործ չհարուցել Արարատի մարզպետի հրահանգով՝ իրենց գյուղի վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ»,- այս մասին 168.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ որպես հիմք վկայակոչելով Քրեական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1 կետը։
«Արարատ Միրզոյա՛ն, դուք երեկ ցույց տվեցիք, որ միայն «Իմ քայլի» ԱԺ նախագահն եք». Շաքե Իսայան
ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին. ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքն ընդունվեց միայն «Իմ քայլի» կողմ քվեարկությամբ
Հարկատուի հաշվի 2 տարի աշխատած դատավորին ևս թոշակի ուղարկելն անընդունելի է. Տարոն Սիմոնյան
«7 հոգու նպաստ տալը չի կարող երկրի զարգացման հիմք դառնալ». ԲՀԿ-ն դեմ է ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու նախագծին. Մելքումյան
Պենտագոնը հայտարարել է Սաուդյան Արաբիայից բոլոր զինծառայողների օպերատիվ ուսուցումն անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, որոնք պատրաստություն են անցնում ԱՄՆ-ում, սույն որոշումն ընդունվել է Ֆլորիդայում ռազմածովային ուժերի հենակայանում տեղի ունեցած հրաձգությունից հետո:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «շատ լավ» է համարել Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումը եւ հայտարարել է, որ մոտ ապագայում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու հույս ունի։
Ազգային ժողովում շարունակվում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի մասին աղմկահարույց նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Քվեարկությունից առաջ «Իմ քայլը», օգտվելով կանոնակարգ օրենքից, 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Հանրապետական սենատոր Մայք Քրափոն արգելափակել է դեմոկրատների փորձն ընդունելու բանաձեւ, որը նախագահին պարտավորեցնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի եւ այլ երկրների կառավարությունների դեմ ԱՄՆ-ի ընտրություններին նրանց միջամտության փաստի հաստատման դեպքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում, կողմերը քննարկել են մի շարք հանգուցային խնդիրեր:
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը:
Մարգարիտ Եսայանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրը այն բացառիկներից է, երբ մոտ մեկ ժամ հետեւել եմ ԱԺ նիստին եւ այն, ինչին ականատես եղա հեռուստաէկանից, դժվար է քննարկում անվանել։ Ընդդիմությունը իր տեղ-տեղ ճիշտ դիտարկումների ֆոնին ձեռքի հետ էլ շարունակեց /որոշ պատգամավորներ/ քար գցել նախկին իշխանությունների բոստանը, առանց անհարմար զգալու եւ առանց ինքը իրեն հարց տալու՝ բա մենք ո՞ւր էինք այդ նախկին ժամանակներում, ո՞ր հարեւանի տանն էինք թեյ խմում, նախկիններից ո՞ւմ աշխատասենյակում էինք աղքատ ազգականի պես նվնվում»։
Ստամբուլի փաստաբանների միության անդամ մի խումբ ծայրահեղ ազգայնական թուրք փաստաբաններ հոդված են հրապարակել 2019 թ․ նոյեմբերի իրենց տեղեկագրում՝ սպառնալով ևս մեկ անգամ «տեղահանել» բոլոր հայերին Թուրքիայից։ Հոդվածի հեղինակ Մուստաֆա Չալիքը գրում է, որ «տեղահանությունը» կլինի «ամենամեղմ գործողությունը» հայերի դեմ: Քանի որ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հեղինակն այն հիշատակում է որպես «տեղահանություն»: Հոդվածում Հայոց ցեղասպանությունը նկարագրվում է որպես «հաղթապսակ»։
«Փաստ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրություն, որի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Առաջադրվել էր չորս թեկնածու, որոնցից մեկի՝ Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի գրանցվել: Այսպիսով, մնացել են երեքը՝ Խորեն Հովհաննիսյան, Թովմաս Գրիգորյան, Արմեն Մելիքբեկյան:
Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետևանքներից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը մի քանի օրերի ընթացքում հավաքել է 44 կողմ եւ 18 դեմ ձայն: Պարզվում է, որ ԿԳՄՍ նախարարի հետ բուհերի ռեկտորները մի […]
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշում են կայացրել ՀՀ ոստիկանապետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնների հարցում:
««Ժողովուրդ» օթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 14-ին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հավաք է անցկացնելու Երեւանում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության շարքերը լքելուց եւ անկախ պատգամավոր դառնալուց հետո սա Բաբաջանյանի առաջին քաղաքական հավաքն է: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` այս պահից անկախ պատգամավորը որոշել է ակտիվանալ, թիմակիցներ հավաքել եւ սկսել կուսակցաշինական աշխատանքներ: Նա հավաքին մասնակցելու համար հրավեր է ուղարկել տարբեր քաղաքական-հասարակական ներկայացուցիչների:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեցինք ճշտել` ուժային կառույցների ղեկավար ժամանակավոր պաշտոնակատարները դեռ որքա՞ն են պաշտոնավարելու, եւ ե՞րբ է պատրաստվում վարչապետ Փաշինյանը հիմնական ղեկավարներ նշանակել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, որն ամիսներ շարունակ շրջանառվում է, հնարավոր է, որ շուտով ավելի առարկայական դառնա։ Վերջերս մարզպետի օգնական է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արարատի տարածքային կառույցի պատասխանատու Կառլեն Մկրտչյանը, որն «ուսումնառության» շրջան է անցնում։
Եվրոպական հանձնաժողովը թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցանկը, որում ներառված ավիաընկերությունները չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին և, հետևաբար, նրանց գործունեությունը սահմանափակման է ենթարկվելու Եվրամիության տարածքում:
Ջերմաստիճանի բարձրացման եւ շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով օվկիանոսները մինչեւ 2100 թվականը կարող են կորցնել դրանցում պարունակվող թթվածնի 3-ից մինչեւ 4 տոկոսը, ինչը կործանարար ազդեցություն կունենա ծովի կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակների վրա:
Սիդնեյում օդի որակի մակարդակը հատել է կրիտիկական նշագիծը՝ տեղ-տեղ «կյանքի համար վտանգավոր» ցուցանիշը գերազանցելով 11 անգամ: