
Աֆղանստանում ավելի քան 50 մարդ է տուժել ՆԱՏՕ-ի ավիաբազայի մոտ իրականացված պայթյունից. «Սինհուա»

Ավելի քան 50 մարդ է վերքեր ստացել Աֆղանստանի Փարվանի նահանգում Բաղրամի ավիաբազայի շրջանում ՆԱՏՕ-ի ուժերի ավտոշարասյան մերձակայքում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով: Այդ մասին դեկտեմբերի 11-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Նշվում է, որ բոոր տուժածները խաղաղ բնակիչներ են: Նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվում: Ինչպես գրում է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի«Վճռորոշ աջակցություն» խաղաղապահ առաքելության հայտարարությանը, հարձակվողների թիրախը եղել է ոչ թե դաշինքի ավտոշարասյունը, այլ Բաղրամի ավիաբազայի, որը ԱՄՆ-ի զինված ուժերի եւ ՆԱՏՕ-ի զորքերի խոշորագույն ռազմակայանն է Աֆղասնտանի տարածքում, մերձակայքում գտնվող բուժհաստատությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: