
«Իմ քայլը» քվեարկությունից առաջ ընդմիջում վերցրեց՝ քվորում ապահովելու համար պատգամավորներին դահլիճ «բերման ենթարկելու» համար

Ազգային ժողովում շարունակվում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի մասին աղմկահարույց նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Քվեարկությունից առաջ «Իմ քայլը», օգտվելով կանոնակարգ օրենքից, 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Խնդիրն այն է, որ «Իմ քայլը» խմբակցությունից մեծ թվով պատգամավորներ դահլիճում չեն, և քվեարկությունների ժամանակ իշխանությունները պրոբլեմի առջև կհայտնվեն: Ուստի նրանք 20 րոպե ընդմիջում խնդրեցին, թերևս պատգամավորներին «բերման ենթարկելու» համար: