Վիճահարույց նախագիծը ռեկտորների հետ 6 ժամ քննարկվել է․ մանրամասներ հանդիպումից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը մի քանի օրերի ընթացքում հավաքել է 44 կողմ եւ 18 դեմ ձայն: Պարզվում է, որ ԿԳՄՍ նախարարի հետ բուհերի ռեկտորները մի քանի անգամ հանդիպել են՝ քննարկելու այս նախագծի հետ կապված հարցերը:

«Ժողովուրդ» օրաթերթին հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախարարի եւ ռեկտորների հետ համատեղ վերջին հանդիպումը տեւել է 6 ժամ: Ըստ որոշ տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա ռեկտորներից մի քանիսն իրենց պասիվ են պահել եւ չեն փորձել առարկություններ անել: Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այնպես չէ, որ բոլոր ռեկտորները կուրորեն ընդունել են նոր նախագիծը, բոլոր կետերի նկատմամբ եղել են շատ գործունյա, անաչառ, դիրքորոշված մոտեցումներ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս