Բաժիններ՝

Թուրքիան սպառնում է փակել Ինջիռլիքի բազան ԱՄՆ-ի պատժամիջոցների դեպքում

Թուրքիան պատրաստ է քննարկել ամեարիկացի զինծառայողների համար Ինջիռլիքի իր ավիաբազան փակելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Անկարայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով:

Այդ մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 11-ին հայտարարել է A Haber հեռուստաալիքի եթերում։

«Թուրքիան կարող է ԱՄՆ-ին խնդրել՝ իր զինվորականներին դուրս բերել Ինջիռլիքի ավիաբազայից»,-նրա խոսքը մեջբերել է Sabah թերթը:
Ինչպես հայտարարել է Չավուշօղլուն, Անկարան նաեւ կարող է «փոխել Քուրեջիք բազայի կարգավիճակը», որտեղ ծավալված են հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բաղադրատարրերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս