
«Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը, հավանաբար, ավելի շատ պատժամիջոցներ է դրել ռուսների վրա, քան մեր պատմության մեջ ցանկացած այլ նախագահ». Մայք Քրափոն

Հանրապետական սենատոր Մայք Քրափոն արգելափակել է դեմոկրատների փորձն ընդունելու բանաձեւ, որը նախագահին պարտավորեցնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի եւ այլ երկրների կառավարությունների դեմ ԱՄՆ-ի ընտրություններին նրանց միջամտության փաստի հաստատման դեպքում: Այդ մասին հայտնել է The Hill-ը:
Քրափոն, որը գլխավորում է ԱՄՆ-ի Սենատի բանկային, բնակարանային եւ քաղաքային գործերի կոմիտեն, որն իրավասություն ունի պատժամիջոցների նկատմամբ, նշել է, որ Կոնգրեսի վերին պալատն արդեն 2017 թվականին ընդունել է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների օրենք:
«Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը, հավանաբար, ավելի շատ պատժամիջոցներ է դրել ռուսների վրա, քան մեր պատմության մեջ ցանկացած այլ նախագահ»,- ասել է Քրափոն: «Այդ օրինագծում մեխանիզմները մշակվել էին ավելի շատ Թրամփի վարչակազմի եւ հանրապետականների վրա հարձակման, քան ռուսների եւ նրանց վրա հարձակման համար, ովքեր հարձակվում են մեր երկրի եւ մեր ընտրությունների վրա»,- նշել է Քրափոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: