Բաժիններ՝

«Հենց նոր շատ լավ հանդիպում անցկացրեցի Սերգեյ Լավրովի հետ». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «շատ լավ» է համարել Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումը եւ հայտարարել է, որ մոտ ապագայում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու հույս ունի։

«Հենց նոր շատ լավ հանդիպում անցկացրեցի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»,- գրել է Թրամփը: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են շատ հարցեր, «ներառյալ առեւտուրը, Իրանը, Հյուսիսային Կորեան, ՄՓՀՀՎ-ի (Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման) պայմանագիրը, միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը եւ ընտրություններին միջամտությունը»: «Անհամբերությամբ սպասում եմ մոտ ապագայում մեր երկխոսության շարունակմանը»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը Լավրովի հետ հանդիպմանը Ռուսաստանին նախազգուշացրել է 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին միջամտելուց: Թրամփի եւ Լավրովի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում, տեւել են 45 – 50 րոպե, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս